Տեղյակ չենք եղել, որ Վեհափառը Սարդարապատի միջոցառմանը հրավերի ակնկալիք է ունեցել. Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Վեհափառը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, հրավեր չի ունեցել, տեղյակ չենք եղել, որ հրավերի ակնկալիք է ունեցել: Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառը եկե՞լ է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե՞ այլ նպատակադրմամբ։
ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինի։ Եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա պետք է տեսնենք ուրիշ տեղ: Այդ տեղը կապ չունի Կառավարության և կառավարող մեծամասնության հետ։
Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան, ձևաչափեր կան, ովքեր ուզում են ինձ հետ հանդիպել կարող են ազատ հերթագրվել:
Ինչ է ներքաղաքական ճգնաժամը, քաղաքագիտական դասագրքերում գրված է, խորհուրդ եմ տալիս գնալ, բացել այդ դասագրքերը և հետևություններ անել, թե ինչքանով համապատասխան իրադրություն ունենք, ՀՀ պետական ինստիտուտները աշխատել, աշխատում և կաշխատեն բնական հունով:
Խաղաղության պայմանագրի առանցքայինսկզբունքներըհամաձայնեցվածեն, մնումէդրանքվերարտադրենքտեքստիմեջ։
Մենք կարող ենք ներողություն խնդրելով նոր դպրոց կառուցել Կիրանցում, իսկ այս դպրոցի շենքը տրամադրել օրինակ Սահմանային անվտանգության ծառայությանը: