23 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ախթալայում փորձում ենք վնասված կամուրջից ժամանակավոր հետիոտնային կամուրջ ստանալ․Գնել Սանոսյան

Ախթալայում փորձում ենք վնասված կամուրջից ժամանակավոր հետիոտնային կամուրջ ստանալ․Գնել Սանոսյան

Ջրհեղեղի օրը միջինում 650 մետր վայրկյան է եղել ջրի հոսքը, իսկ այսօր 140 մետր/ վայրկյան է․ Ալավերդում բացված Տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա տեղեկացրել է, որ Բագրատաշենի անցակետի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

«Գետի ձախակողմյան հատվածում ունենք 7 բնակավայր, որոնք կտրված են Ալավերդիից։ Այժմ փորձ է արվում Ախթալայի կամուրջի առկա վնասված հատվածն օգտագործելով՝ ժամանակավոր հետիոտնային կամուրջ ստանալ»,-ասել է նախարարը։