
ՌԴ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ին աղետի գոտում, եթե Երևանը դրա կարիքն ունենա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադրձել է ՀՀ-ում՝ Տավուշի մարզում տեղի ունեցած ջրհեղեղին։ Նա հայտարարել է, որ արված հայտարարություններն ակտուալ են, և որպես դաշնակիցներ՝ ՌԴ պատրաստ է՝ օգնել, եթե Երևանը դրա կարիքն ունենա։ «Կտրամադրենք ցանկացած աջակցություն աղետից տուժած շրջանի բնականոն կյանքը վերականգնելու համար»։