22 Դեկ
2024
-0.6° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացում պայմանավորվածությունները պետք է փոխադարձաբար ընդունելի լինեն․ ՌԴ ԱԳՆ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացում պայմանավորվածությունները պետք է փոխադարձաբար ընդունելի լինեն․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները՝ ՀՀ-ում և Վրաստանում բողոքի ցույցերի ֆոնին։

Նա նշել է, որ Ադրբեջանի հետ ձևավորվում են ռազմավարական, գործընկերական հարաբերություններ։ Խոսելով Հարավային Կովկասում «մտահոգիչ միտումների» մասին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ դրանք հիմնականում կապված են «Արևմուտքի ապակառուցողական քաղաքականության հետ»։

Զախարաովայի խոսքով՝ Արևմուտքի տեսանկյունից՝ տարածաշրջանի երկրները պետք է ոչ թե կարգավորեն հարաբերություններն, այլ՝ հակամարտության մեջ լինեն։ Բացի այդ՝ նրանց անհրաժեշտ է ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից։ Զախարովան նաև նշել է, որ ՌԴ-ն հետևում է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացին, ինչը կարևոր դեր ունի տարածաշրջանային կայունության համար։

«Մենք աջակցում ենք դելիմիտացիայի գործընթացին՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Ելնում ենք նրանից՝ որ պայմանավորվածությունները պետք է ունենան կայուն, բալանսավորված բնույթ՝ ընդունելի փոխադարձաբար», – նշել է Զախարովան։

Անդրադառնալով ՀՀ-ում բողոքի ակցիաներին՝ նա նշել է, որ ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ սահմանազատումն իրականացվում է «ոչ այնքան արդար»։ «Այդուամենայնիվ, մենք դիտարկում ենք ՀՀ-ում քաղաքական գործընթացները որպես այդ երկրի ներքին գործ», – նշել է Զախարովան։