26 Փտր
2025
2.3° c ԵՐԵՎԱՆ
-1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասի պետություններին ներքաշել աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ․ Բորիս Գրիզլով

Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասի պետություններին ներքաշել աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ․ Բորիս Գրիզլով

Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մասնակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը չի կարող լրջորեն խաթարել այս կառույցի աշխատանքը։

«Այդուամենայնիվ, դա կնշանակի ՀԱՊԿի դիրքերի թուլացում Հարավային Կովկասում։ Կարևոր է հասկանալ, որ Հարավային Կովկասում Արևմուտքի բոլոր գործողություններն ու ծրագրերը թելադրված չեն այս տարածաշրջանի երկրների նկատմամբ մտահոգությամբ»,- նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը ձգտում են ոչ թե կառուցողական համագործակցության, այլ՝ տարածաշրջանի երկրներին ներքաշելու իրենց աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ։ «Արդյո՞ք սա ավելի մեծ անվտանգություն կապահովի Հայաստանի համար, հռետորական հարց է», – նշել է պաշտոնյան: