26 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանահայոց Կենտրոնական խորհուրդը դատապարտում  է Իրավապահ մարմինների գործողությունները

Գերմանահայոց Կենտրոնական խորհուրդը դատապարտում է Իրավապահ մարմինների գործողությունները

Մտահոգված ենք Հայաստանում տիրող իրավիճակով․ այս մասին  հայտարարել է Գերմանահայոց Կենտրոնական խորհուրդը։

«Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը խստորեն դատապարտում է մայիսի 28-ին, հայոց պետականության վերականգնման եւ Հայաստանի Ա Հանրապետութեան հաստատման 106-ամյակի օրը, Սարդարապատի հուշահամալիրի մոտ տեղի ունեցած անթույլատրելի ու ամոթալի ոստիկանական գործողությունները, որոնցով փորձ է արվել խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ նրան ուղեկցող հոգեւորականների մուտքը հուշահամալիր, որի նպատակն էր աղոթք բարձրացնել և հարգանքի տուրք մատուցել հանուն հավատի և հանուն հայրենիքի նահատակված հերոսների համար։

Նաեւ մտահոգված ենք Հայաստանում տիրող իրավիճակով եւ պահանջում ենք պահպանել ժողովրդի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու եւ դրանք կազմակերպելու իրավունքը, զերծ մնալ բռնություններից, անհամաչափ ուժի գործադրումից, ապահովել ցանկացած խաղաղ բնույթ ունեցող հավաքի ընթացքը, ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցներին գործել բացառապես օրինականության շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ։