29 Սեպ
2024
14.3° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրակոցներ՝ Բեյրութում ԱՄՆ դեսպանատան մոտ․ ի՞նչ է հայտնի

Կրակոցներ՝ Բեյրութում ԱՄՆ դեսպանատան մոտ․ ի՞նչ է հայտնի

Բեյրութում ԱՄՆ դեսպանատան մոտ կրակոցներ են հնչել։ Դրանք շարունակվել են մոտ կես ժամ։ Դեպի դսպանատուն տանող բոլոր ճանապարհները փակվել են։

Դեսպանատնից տեղեկացրել են, որ անձնակազմի անդամները չեն տուժել։

«Հետաքննությունը շարունակվում է, և մենք սերտ կապի մեջ ենք Լիբանանի իրավապահների հետ»,-ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրություն է տարածել նաև Լիբանանի բանակի հրամանատարությունը՝ նշելով, որ կրակոցների հետևանքով կան վիրավորներ, դեպքի հանգամանքները պարզվում են։

Տարբեր լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել այն մասին, որ կրակողը Սիրիայի քաղաքացի է եղել։