29 Սեպ
2024
15.3° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լոռիում կա համաճարակի վտանգ․Գնել Սանոսյան

Լոռիում կա համաճարակի վտանգ․Գնել Սանոսյան

Ակնհայտ է, որ ավելի մեծ վնասներ են կրել Ալավերդի քաղաքն ու Քարկոփ բնակավայրը, որտեղ ամբողջությամբ տիղմ է լցված․ ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Բավականին մեծ քանակի տիղմ կա, որի մեջ կարող են տարբեր վնասակար նյութեր լինել, մյուս կողմից, կան սատկած կենդանիներ, որոնց մի մասի մարմինները հայտնաբերվել են, մի մասինը՝ ոչ։

Դրա համար ոլորտի մասնագետները աշխատանքներ են իրականացնում, մյուս կողմից՝ հորդորում զգույշ լինել և շարունակում են գետի ափերով որոշակի փնտրողական աշխատանքներ իրականացնել»,- ասել է Սանոսյանը։

Նրա խոսքով՝ դեռևս հնարավոր չէ վնասի գնահատում իրականացնել, հնարավոր կլինի հստակ պատկեր ունենալ ավելի ուշ, բայց քանի որ վնասները բավականին մեծ են, հստակ է՝ հաշվի առնելով և՛ ընդլայնվածությունը, և՛ ոլորտները»։