27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոտ հարյուր միլիարդ դրամ կպահանջվի՝ ջրհեղեղի ուղղակի վնասները վերականգնելու համար․ Սուրեն Պարսյան

Մոտ հարյուր միլիարդ դրամ կպահանջվի՝ ջրհեղեղի ուղղակի վնասները վերականգնելու համար․ Սուրեն Պարսյան

Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղը աշխարհագրական լայն տարածում ունի։ Տուժել են 8 քաղաք ու 30 գյուղական համայնք։ ABC media-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Ջրհեղեղը մեծ վնասներ է հասցրել։ Կառավարության հրատապ մոտեցումներից մեկը պետք է լիներ այն, որ պետական բոլոր ռեսուրսները ուղղվեին այդ ուղղությամբ ու հստակ քայլեր իրականացվեր։

Աղետի վնասները կարելի է բաժանել՝ ուղղակի և անուղղակի փուլերի։ Ուղղակի վնասների շարքում են ենթակառուցվածքները, բնակարանները, շենք-շինությունները, բիզնես-տարածքները։ Այս վնասները գնահատելը դեռ վաղ է, բայց հաշվի առնելով վնասված ճանապարհները, երկաթուղին, շենքերի շինությունները, իմ մոտավոր հաշվարկներով մոտավորապես հարյուր միլիարդ դրամ կպահանջվի վերականգնման համար։ Կան նաև այլ վնասներ։ Օրինակ՝ անասունապահության ոլորտում ևս լուրջ վնասներ են գրանցվել»- ասել է Պարսյանը։

Տնտեսագետը կարևորել է հատկապես վնասված երկաթուղու արագ վերականգնումը։

«Այդ երկաթուղին Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Այդ նույն երկաթուղով է անցնում Հայաստան ներկրվող ու արտահանվող բեռների զգալի մասը։ Մասնավորապես երկաթուղով ենք արտահանում հանքանյութերը՝ պղինձը, մոլիբդենը և այլն։ Այսինքն՝ անուղղակի վնաս կրել է հենց հանքարդյունաբերությունը, քանի որ արտահանումը շարունակել չեն կարող»․- ասել է նա։

Տնտեսագետը համոզված է, որ առաջիկա ժամանակահատվածում տնտեսական խնդիրներից խուսափելու համար առաջնայինը պետք է հենց երկաթուղին վերականգնել։