24 Նոյ
2024
10° c ԵՐԵՎԱՆ
9.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ստեփանակերտ», «Մարտակերտ», «Դրմբոն» գրված ցուցանակները ուղեկցեցին մեզ․ հիմա այդ ճանապարհները փակ են՝ իշխանության պատճառով․ Բագրատ սրբազան

«Ստեփանակերտ», «Մարտակերտ», «Դրմբոն» գրված ցուցանակները ուղեկցեցին մեզ․ հիմա այդ ճանապարհները փակ են՝ իշխանության պատճառով․ Բագրատ սրբազան

Ամբողջ ճանապարհին ցուցանակներ են՝ «Ստեփանակերտ», «Մարտակերտ», «Դրմբոն» գրված։ Դրանք ևս վկայում են, թե ինչպես էինք մենք ապրում 4 տարի առաջ, 6 տարի առաջ և ուր էինք գնում այս նույն ճանապարհով։ Հիմա փակված է դեպի Արցախ տանող ճանապարհը․ ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սոթքում հանրահավաքի ժամանակ։  

Նա հիշել է, որ այդ ժամանակ Գեղարքունիքի անվտանգությունն էր ապահովված Արցախի շնորհիվ։ Հիմա այս հատվածը սահմանամերձ է դարձել։ Բացի այդ՝ կենսագործունեության խնդիր է առաջացել նաև։

Օրինակ՝ երբ Արցախ կար, հիշում եք բոլորդ, թե որքան բանուկ էր այդ ճանապարհը։

«Մենք Տավուշում կրակոցների տակ ապրելով՝ լավ գիտենք ու հասկանում ենք, թե դուք այսօր ինչ եք զգում հիմա՝ սահմանամերձ դառնալով։ Մեր շարքերում այսօր կան մարդիկ, որոնք առաջին անգամ են այստեղ։ Նրանք շոշափելիորեն հիմա են հասկանում, թե ինչ իրավիճակ է ստեղծված, թե ինչ են բերել մեր գլխին։ Մենք կանգնած ենք շատ վճռական փուլում։ Չպետք է թույլ տանք, որ մեր տարածքները սահմանազատման քողի տակ թշնամուն փոխանցվեն։ Ոմանք՝ այս ստախոսի գլխավորությամբ, ետ չեն կանգնելու այդ ճանապարհից, որը պատրադրված է նրանց։ Պարտադրված։ Սակայն պետք է ամեն ինչ անել, մինչև վերջ պայքարել։ Մենք միասին պետք է մեր կյանքից վերացնենք անբարտավանությունը, փնթիությունը, խեղճությունը։ Ամեն մարդ պետք է պատասխանատվություն կրելու զգացում ունենա, չպետք է լինի տկար, հարմարվող»,- ասել է Բագրատ սրբազանը։