21 Մար
2026
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զախարովան խնդրել է Երևանին տրամադրել Բուչայում սպանվածների ցուցակները

Զախարովան խնդրել է Երևանին տրամադրել Բուչայում սպանվածների ցուցակները

Ռուսաստանը հայ խորհրդարանականներին կոչ է անում կիսվել Բուչայում ենթադրաբար սպանվածների ցուցակով, որը նրանց է փոխանցել Կիևը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իհարկե, հայկական պատվիրակությունն ունի իբր զոհերի ցուցակ, որոնց սպանությունը Կիևի ռեժիմը վերագրել է ռուսական բանակին: Մենք իսկապես հուսով ենք, որ հայկական կողմը ցուցակը կփոխանցի ռուսական կողմին: Երկու տարի մենք չենք կարողանում կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿին, այս տվյալները տրամադրել»,- նշել է Զախարովան:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բուչա են այցելել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան ՏերՄարգարյանը։ Հայկական պատվիրակությունը մարդասիրական օգնություն և դեղորայք է նվիրաբերել քաղաքի բուժհաստատություններին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը պնդում է, որ Բուչայում տեղի ունեցած իրադարձությունների ուկրաինական տարբերակը բեմադրություն է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ