Բաքվում կայացել է Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը
Բաքվում կայացել է Ռաշիդ Բեգլարյանի առաջին գործով դատական նիստը:
Բեգլարյանը 2023 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 17-00-ի սահմաններում, Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գալու ճանապարհին Ադրբեջանի անհայտ զինծառայողների կողմից բռնության գործադրմամբ առևանգվել էր, ապա պաշտոնական Բաքուն նրան ծանր մեղադրանքներ էր առաջադրել:
Ֆուզուլիի ռազմական դատարանի դատավոր Ալի Սուլեյմանովի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հրապարակվել են հետաքննության փաստաթղթեր։
Մասնավորապես դատարանի համար «տարօրինակ է եղել, թե ինչու է նա Ֆրանսիայի Հանրապետությունից իր հաշվեհամարին ստացել մոտ 2 մլն եվրո»։
Դատավոր Սուլեյմանովը հարցրել է, թե ինչու են իրեն գումար նվիրաբերել, Բեգլարյանն ասել է՝ օգնելու նպատակով։
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ նա նաև մի քանի անուն է տվել, այդ թվում՝ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի և 1988-ի 3-րդ ջոկատի հրամանատար Մուրադ Պետրոսյանի անունները։