Իրավունքի ուժը հաճախ ավելին է, քան օրենքի ուժը․ Բագրատ սրբազան
Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը, սա քաղաքակրթական, արժեքային բովանդակություն ունեցող շարժում է․ ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով Независимая газета-ի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում դառնալ ՀՀ ղեկավար՝ հաշվի առնելով նրա կանադական քաղաքացիությունը և ԱԺ-ում իմպիչմենտի գնալու համար անհրաժեշտ ձայների բացակայությունը։
«Մեզ համար իշխանության հասնելու ձգտումը չէ, այլ ավելին՝ ընդհանուր կյանքի, արժեքային դաշտում փոփոխություն կատարելու շարժում է, հանրային ընկալման փոփոխություն է, վարքաբանության փոփոխություն է։ Այո, մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն բան ընթանա օրինական ճանապարհով, օրենքները հարգելու ճանապարհով, բայց նաև չպետք է մոռանալ՝ հարգելով հանդերձ օրենքի ուժը, շատ հաճախ իրավունքի ուժն ավելին է, քան օրենքի ուժը։ Սա ժողովրդային շարժում է, և այդ շարժումն իմ ասած ամբողջ չափանիշներով կհասնի իր տրամաբանական ավարտին։ Մեր Տերը նաև ասում է, որ ոչ թե մարդն է օրենքի համար, այլ օրենքն է մարդու համար»,-ասել է Բագրատ Սրբազանը։