ABC media-ի լրագրողներն ու օպերատորները տուժել են Բաղրամյան պողոտայի միջադեպերի ընթացքում
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումից տուժել են ABC media–ի լրագրող Նանե Հայրապետյանն ու օպերատոր Արման Ղարիբյանը։ Նրանք դիմել են բուժօգնության։
Հրմշտոցի ընթացքում ընկել է լրագրողը, իսկ գետնին հայտնված օպերատորին ոստիկանները ոտքերով և վահաններով հարվածներ են հասցրել։ Վնասվել է նաև ABC media–ի տեխնիկան:
Ավելի ուշ կիրառված լուսաձայնային նռնակների կիրառումից տուժել են նաև լրագրող Աղվան Ասոյանն ու օպերատոր Էդիկ Մալաքյանը։