
ABC media-ի լրագրողներն ու օպերատորները տուժել են Բաղրամյան պողոտայի միջադեպերի ընթացքում
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումից տուժել են ABC media-ի լրագրող Նանե Հայրապետյանն ու օպերատոր Արման Ղարիբյանը։ Նրանք դիմել են բուժօգնության։
Հրմշտոցի ընթացքում ընկել է լրագրողը, իսկ գետնին հայտնված օպերատորին ոստիկանները ոտքերով և վահաններով հարվածներ են հասցրել։ Վնասվել է նաև ABC media-ի տեխնիկան:
Ավելի ուշ կիրառված լուսաձայնային նռնակների կիրառումից տուժել են նաև լրագրող Աղվան Ասոյանն ու օպերատոր Էդիկ Մալաքյանը։


