
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին։
«Ես կարգավորել եմ 8 դաժան պատերազմ և, կարծում եմ, մոտ ենք ևս երկուսի ավարտին։ Կարծում եմ՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը նույնպես մոտենում է այդ փուլին»,- ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ ավարտին է մոտենում նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը։
Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մոտեցել է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։


