
Մասկն առաջիկա ընտրություններում հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Իլոն Մասկն ավելի քան 445 միլիոն դոլար է նվիրաբերել՝ օգնելու Հանրապետական կուսակցությանը հաղթանակ տանել ԱՄՆ առաջիկա միջանկյալ ընտրություններում․ գրում է Bloomberg-ը։
Գործակալությունը նշել է, որ սա Մասկին դարձնում է այս ընտրական ցիկլի ամենամեծ քաղաքական դոնորը՝ գերազանցելով միլիարդատեր Ջորջ Սորոսին, որը Դեմոկրատական կուսակցության հիմնական դոնորն է։
Ինչպես նշում է Bloomberg-ը, Մասկի համար շատ բան է կախված առաջիկա ընտրությունների արդյունքից։ Եթե դեմոկրատները վերահսկողություն ձեռք բերեն Ներկայացուցիչների պալատում, նրա ամիսներ տևած աշխատանքը Կառավարության արդյունավետության գրասենյակի (DOGE) ղեկավարի պաշտոնում կարող է հայտնվել օրենսդիրների ուշադրության կենտրոնում։ Ավելին, նրա ղեկավարած ընկերությունները՝ SpaceX-ը, Tesla-ն և Neuralink-ը, զգալիորեն կախված են դաշնային կարգավորող քաղաքականությունից։
ԱՄՆ միջանկյալ ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին, և կընտրվի Սենատի մեկ երրորդը և Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը, ինչպես նաև 36 նահանգների և տարածքների նահանգապետերը։
Կոնգրեսի երկու պալատներն էլ ներկայում վերահսկում են հանրապետականները։


