Այն, ինչ հնչում է ԱԺ-ում, մանիպուլյացիա է և իրական չէ․ Սամվել Շահրամանյան
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին կալանքի տակ պահելը համարում եմ քաղաքական հետապնդում՝ կապված իր կողմից Բագրատ Սրբազանի շարժմանն աջակցելու հետ․ լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Արցախցիները, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, բոլոր իրավունքներն ունեն մասնակցելու իրենց ցանկացած շարժմանը։ Ես համարում եմ, որ արցախցիները հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, ունեն համապատասխան անձնագրեր՝ չնայած ՀՀ կառավարությունը մեզ համարում է հատուկ պաշտպանության ենթակա անձիք»,-ասել է Շահրամանյանը։
Նա նշել է, որ դատապարտում է ցանկացած տեսակի բախում և բռնություն։ «Ոստիկանությունը պետք է զերծ մնա անհամաչափ ուժ կիրառելուց։ ԱԺ-ում հնչած հայտարարություններին առաջիկայում ես կանդրադառնամ, և հանրությունը կտեղեկանա ճշմարտության մասին։ Այն, ինչ հնչում է ԱԺ-ում, հերթական մանիպուլյացիան է և իրական չէ»,-ասել է Արցախի նախագահը։