28 Դեկ
2024
3.1° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մինչև վերջին օրը ՊԲ-ն հանդիսանում էր ՀՀ ՊՆ կառուցվածքային ստորաբաժանում․ Սամվել Շահրամանյան

Մինչև վերջին օրը ՊԲ-ն հանդիսանում էր ՀՀ ՊՆ կառուցվածքային ստորաբաժանում․ Սամվել Շահրամանյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում խոսել է այն պնդումների մասին, թե Արցախի կառավարությունը 2 ժամ է դիմացել, ապա օգնություն է խնդրել ՀՀ ղեկավարներից։

Նման բան չկա։ Արցախցիները դիմացել են 32 տարի, 7 տարեկանից մեծ ցանկացած արցախցի տեսել է երեք լայնածավալ պատերազմ։ Վերջին գործողությունների հետ կապված, մենք ժամեր անց հասկացել ենք, որ մենակ ենք։ 1-ը 10-ի դիմաց ադրբեջանական բանակին դիմադրելն անհնար էր, պետք էր կյանքեր փրկել ամեն բանի գնալով, ինչն էլ արել ենք»,-ասել է նա։

Անդրադառնալով մեղադրանքներին, թե միլիարդավոր զենքեր են թողել, Շահրամանյանն ասել է․ «Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա՝ սպառազինությունն ում հաշվեկշռին էր, ով էր պատասխանատու դրա համար, ում էր ենթարկվում ՊԲն։ Վերջերս նաև ԱԽՔ Սամվել Բաբայանը նշել է, որ մինչև վերջին օրը ՊԲն հանդիսանում էր ՀՀ ՊՆ կառուցվածքային ստորաբաժանում։ Թող չփորձեն մեղավորներ գտնել այդ հարցում, մնացած հարցերին առաջիկայում հնարավորություն կունենանք անդրադառնալու»։