Վաղվանից այս ավանը չի լինելու, Բաղրամյան պողոտան կբացվի. Բագրատ սրբազան
Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի, մեր քառօրյա գործընթացն ավարտված է. ԱԺ֊ի մոտ շարունակվող հանդիպման ընթացքում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Վաղվանից այս ավանը չի լինելու»,-ասել է նա՝ հավելելով, որ առաջիկա օրերին հանդիպումներ կունենան քաղաքական ուժերի հետ:
«Ես ուզում եմ, որ մեր այս ամբողջ շարժումը վերադասավորել, առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի ընդգրկուն և շարժումը հասցնել իր հաղթական ավարտին»,-ասել է նա։