23 Սեպ
2024
18.1° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 58 անձի նկատմամբ․ ՔԿ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 58 անձի նկատմամբ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության բնակավայրերում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության շրջանակներում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առնչությամբ, հունիսի 17-ի դրությամբ, նախաձեռնված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։
 
Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել է ընդհանուր 47 քրեական վարույթ, որոնց մի մասը միացվել են ընդհանուր վարույթներում։
 
Երևան քաղաքի ԲաղրամյանԴեմիրճյան փողոցների խաչմերուկում զանգվածաին անկարգություններ, խուիգանություն կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանություն կատարելու և այլ դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։
 
Նշված վարույթների շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 58 անձի նկատմամբ։ Նրանցից՝ 28 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը Մեկ քրեական վարույթ կարճվել է, մյուսներով նախաքննությունը շարունակվում է։
 
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: