21 Հուն
2025
-7.7° c ԵՐԵՎԱՆ
-7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանը կհստակեցնի Հայաստանի կարգավիճակը կազմակերպությունում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանը կհստակեցնի Հայաստանի կարգավիճակը կազմակերպությունում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿն պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։ Այս մասին լրագրողներին հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։

«Հայաստանը եղել է և մնում է մեր դաշնակիցը ՀԱՊԿում, և մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են, սակայն կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն է և որոշում», – նշել է Թասմագամբետովը։

 Նրա խոսքով՝ ՀԱՊԿն ակնկալում է, որ Երևանը կհստակեցնի Հայաստանի կարգավիճակը կազմակերպությունում, և պաշտոնական որոշում կլինի՝ լինե՞լ կազմակերպության մաս, թե՞ ոչ։