
ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանը կհստակեցնի Հայաստանի կարգավիճակը կազմակերպությունում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ն պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։ Այս մասին լրագրողներին հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։
«Հայաստանը եղել է և մնում է մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են, սակայն կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն է և որոշում», - նշել է Թասմագամբետովը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանը կհստակեցնի Հայաստանի կարգավիճակը կազմակերպությունում, և պաշտոնական որոշում կլինի՝ լինե՞լ կազմակերպության մաս, թե՞ ոչ։


