
Պենտագոնը գործակալների ցանց կստեղծի՝ մրցակիցների հետ տնտեսական պատերազմ վարելու համար
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է ձևավորել գաղտնի գործակալների լայնամասշտաբ ցանց, որի նպատակն է լինելու տնտեսական պատերազմ վարել Չինաստանի և Միացյալ Նահանգների մյուս մրցակիցների դեմ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։
Ըստ հրապարակված տվյալների՝ ամերիկացի օպերատիվ աշխատակիցները գործելու են ծածկանվան տակ՝ հանդես գալով որպես գործարար կամ մասնավոր ոլորտի ներկայացուցիչ։ Նրանց և ԱՄՆ կառավարության կապը երևէ դեպքում չեպտք է տեսանելի լինի։
Աղբյուրների փոխանցմամբ՝ ծրագիրն այս պահին պլանավորման փուլում է, իսկ դրա ղեկավար-պատասխանատուն 39-ամյա Թոմ Ռակուսանն է։


