
Իրանի դեմ գործողություն սկսելն իմ ամենահամարձակ ու նշանավոր որոշումներից էր․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունը համարում է իր պաշտոնավարման ընթացքում կայացրած ամենանշանավոր քայլերից մեկը՝ ընդգծելով, որ ոչ մի այլ նախագահ նման համարձակության չէր գնա։
Լրագրողների հետ զրույցում, որ հեռարձակվել է Սպիտակ տան YouTube-յան ալիքով, Միացյալ Նահանգների ղեկավարը շեշտել է, որ այդ որոշման շնորհիվ հաջողվել է կանխել Իրանի՝ միջուկային զենք ձեռք բերելու մտադրությունը։
Նշենք, որ CNN հեռուստաընկերության տվյալներով՝ Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունն ԱՄՆ բյուջեին արժեցել է 45․1 միլիարդ դոլար:


