22 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
63 ուղղություն՝ առանց վիզայի․ որքանո՞վ է Հայաստանի անձնագիրը զիջում հարևաններին

63 ուղղություն՝ առանց վիզայի․ որքանո՞վ է Հայաստանի անձնագիրը զիջում հարևաններին

Henley & Partners խորհրդատվական ընկերությունը հրապարակել է իր անձնագրերի ինդեքսը, որտեղ վարկանիշները հիմնված են երկրի քաղաքացիների համար հասանելի առանց վիզայի ճանապարհորդության վայրերի քանակի վրա։ Ցուցիչն ընդգրկում է 199 անձնագիր և 227 ուղղություն՝ օգտատերերին տրամադրելով առավել ընդգրկուն և հավաստի տեղեկատվություն աշխարհով մեկ ազատ տեղաշարժվելու հնարավորությունների վերաբերյալ։

Հայաստանը զբաղեցրել է Հայաստանը 78-րդ հորիզոնականը տեղը: ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիներն առանց վիզա կարող են ճամփորդել 63 ուղղությամբ։

Հարևան պետություններից Թուրքիան 51-րդ տեղում է (112 ուղղություն)։ Ադրբեջանը զբաղեցրել է 73-րդ տեղը (68 ուղղություն), Վրաստանը՝ 47-րդը (121 ուղղություն), Իրանը՝ 98-րդը (37 ուղղություն)։

Առաջին տեղը զբաղեցրել է Սինգապուրը՝ 193 առանց վիզայի ճանապարհորդության վայրերով։ Երկրորդ տեղը կիսել են Ճապոնիան, Հարավային Կորեան և Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 188 ուղղություններով, իսկ երրորդը Շվեդիան է (187)։
Չորրորդ տեղում են տասնյակից ավելի եվրոպական երկրներ՝ նույնքան առանց վիզայի ճանապարհորդության վայրերով (186)։ Մեծ Բրիտանիան զբաղեցրել է վեցերորդ տեղը (184), իսկ Միացյալ Նահանգները՝ տասներորդը (180)։

Ամենաթույլ անձնագրերը Իրաքում (28), Սիրիայում (25) և Աֆղանստանում (22) են։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ