30 Նոյ
2026
3° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահմանը հատած ադրբեջանցու վերաբերյալ տեղեկություն հայտնելու համար պետական մարմիններից պահանջվեց մեկ օր․ Աբրահամյան

Սահմանը հատած ադրբեջանցու վերաբերյալ տեղեկություն հայտնելու համար պետական մարմիններից պահանջվեց մեկ օր․ Աբրահամյան

Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը Տավուշի ուղղությամբ նախօրեին հատած ադրբեջանցու մասին․ գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մի ամբողջ օրը սովորական քաղաքացիները, համայնքային պաշտոնյաները, մամուլը տարբեր դրվագներով ու բովանդակությամբ խոսում և գրում էին սահմանահատման մասին, ու սա այն դեպքում, որ ադրբեջանցի փնտրելու խնդիր ի սկզբանե չի էլ եղել:

Սա է տեղեկատվական անվտանգության ապահովման և դրա վերաբերյալ պատկերացումների իշխանության մակարդակը, որտեղ տարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն»,- նշում է նա:

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ