22 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում 4 նավի վրա հարձակման մասին. ռազմածովային լարվածությունը կտրուկ աճում է

ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում 4 նավի վրա հարձակման մասին. ռազմածովային լարվածությունը կտրուկ աճում է

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են Պարսից ծոցի հյուսիսային հատվածում նավթ տեղափոխող չորս նավերի վրա հարձակման և հրդեհի մասին․ գրում է breakingthenews.net-ը։

ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ նավերին հարվածել են, որովհետև դրանք մեկը մյուսին ապօրինաբար նավթ տրամադրելիս են եղել։

ԻՀՊԿ հայտարարությամբ՝ չորս նավերին միաժամանակ են հարվածել Պարսից ծոցի հյուսիսային-կենտրոնական հատվածում, ինչից հետո նրանց վրա հրդեհ է բռնկվել:

Բացի այդ, ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի արևմտյան հատվածում ևս երեք նավ բախվել է ծովային ականների, ինչից հետո կանգնել է դրանց շարժը նեղուցում։

Իրանական կողմը հայտնել է նաև․ «Եթե նավերի «ապօրինի գործողությունները շարունակվեն, առճակատման աշխարհագրությունը կընդլայնվի՝ ընդգրկելով տարածաշրջանում գտնվող ագրեսիվ ռազմաբազաները»:

Հավելենք, որ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում իրավիճակը ծայրահեղ լարված է մնում: Վերջին օրերին տարածաշրջանի ծովային ճանապարհներին արձանագրվել են առևտրային նավերի վրա անօդաչու սարքերի հարձակումների և ականների պայթյունների մի շարք միջադեպեր, ինչը լուրջ սպառնալիք է միջազգային էներգակիրների տարանցման համար:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ