22 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե ներկայիս իրավիճակը շարունակվի, էներգետիկ շուկաներում անկայունությունը կպահպանվի ևս 30 տարի․ Մոհսեն Ռեզայի

Եթե ներկայիս իրավիճակը շարունակվի, էներգետիկ շուկաներում անկայունությունը կպահպանվի ևս 30 տարի․ Մոհսեն Ռեզայի

Եթե ներկայիս իրավիճակը շարունակվի, էներգետիկ շուկաներում անկայունությունը կպահպանվի ևս 30 տարի․ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

«Իրանի վրա հարձակվելու համար պետք է գին վճարել։ Եթե դիվանագիտությունը կարող է փոխանցել այս իսկության գիտակցումը, ապա մենք նախընտրում ենք դիվանագիտությունը։ Սակայն, եթե պատերազմը շարունակվի, Իրանն ունի պատասխանելու համար անհրաժեշտ միջոցները», - ընդգծել է Ռեզային։

Նա հավելել է, որ Իրանը նախորդ պատերազմներում չի օգտագործել իր ամբողջ ներուժը, և հայտարարել է պատերազմի հաջորդ փուլին երկրի պատրաստության մասին։

«Եթե ներկայիս իրավիճակը շարունակվի, դա կունենա ռազմավարական հետևանքներ։ Դրանցից մեկն այն է, որ էներգետիկ շուկաները կայունության չեն հասնի հաջորդ 30 տարիների ընթացքում», - հավելել է Մոհսեն Ռեզային։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ