23 Դեկ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերձբալթյան երկրները ՀՀ-ի համար վատ խորհրդատուներ են․ ՌԴ ԱԳՆ

Մերձբալթյան երկրները ՀՀ-ի համար վատ խորհրդատուներ են․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը հայտարարել է, որ ՌԴն ուշադրություն է դարձրել Լատվիայի, Լիտվիայի և Էստոնիայի ղեկավարների հերթական հակառուսական հայտարարություններին Հայստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կատարած այցերի ժամանակ։

Ըստ պաշտոնյայի՝ Բալթյան երկրների ղեկավարները փորձել են ՀՀին փաթաթել իրենց փորձն, այսպես կոչված, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հարցում։ Նաստասինի խոսքով՝ Բալթյան պետությունները, Վաշինգտոնի հրամանով, փորձում են ՌԴի դեմ տրամադրել նախկին խորհրդային պետություններին։

Հարավային Կովկասում Լատվիան, Լիտվիան և Էստոնիան ծայրահեղ ապակառուցողական դեր են խաղում։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Վրաստանի օրինակը դաս կլինի Երևանի համար։

«Եթե ինչոր բան մերձբալթյան երկրների ուզածով չընթանա, Երևանին եվրատլանտյան դաշտ տեղափոխել ցանկացող կուրատորները ՀՀի վրա ցուցումների հոսք կթափեն՝ ինչպես պետք է վարվել։ Հիմա ՀՀին ողջ ուժով ցանկանում են պոկել ՌԴից, հեռացնել մեր ընդհանուր ինտեգրացիոն մեխանիզմներից՝ ներառյալ ՀԱՊԿից», – նշել է Նաստասինը՝ հավելելով, թերևս չարժե հօգուտ Արևմուտքի՝ հրաժարվել երկրի սոցիալտնտեսական կայունությունն ապահովող մեխանիզմներից։

«Պետք չէ մխիթարվել նրանով, թե ԵՄում պատրաստ են ապահովել ՀՀի համար պայծառ ապագա։ Պարզ է, որ մերձբալթյան երկրներն այդ հարցում վատ խորհրդատուներ են», – նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։