14 Հոկ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերձբալթյան երկրները ՀՀ-ի համար վատ խորհրդատուներ են․ ՌԴ ԱԳՆ

Մերձբալթյան երկրները ՀՀ-ի համար վատ խորհրդատուներ են․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը հայտարարել է, որ ՌԴ-ն ուշադրություն է դարձրել Լատվիայի, Լիտվիայի և Էստոնիայի ղեկավարների հերթական հակառուսական հայտարարություններին Հայստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կատարած այցերի ժամանակ։

Ըստ պաշտոնյայի՝ Բալթյան երկրների ղեկավարները փորձել են ՀՀ-ին փաթաթել իրենց փորձն, այսպես կոչված, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հարցում։ Նաստասինի խոսքով՝ Բալթյան պետությունները, Վաշինգտոնի հրամանով, փորձում են ՌԴ-ի դեմ տրամադրել նախկին խորհրդային պետություններին։

Հարավային Կովկասում Լատվիան, Լիտվիան և Էստոնիան ծայրահեղ ապակառուցողական դեր են խաղում։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Վրաստանի օրինակը դաս կլինի Երևանի համար։

«Եթե ինչ-որ բան մերձբալթյան երկրների ուզածով չընթանա, Երևանին եվրատլանտյան դաշտ տեղափոխել ցանկացող կուրատորները ՀՀ-ի վրա ցուցումների հոսք կթափեն՝ ինչպես պետք է վարվել։ Հիմա ՀՀ-ին ողջ ուժով ցանկանում են պոկել ՌԴ-ից, հեռացնել մեր ընդհանուր ինտեգրացիոն մեխանիզմներից՝ ներառյալ ՀԱՊԿ-ից», - նշել է Նաստասինը՝ հավելելով, թերևս չարժե հօգուտ Արևմուտքի՝ հրաժարվել երկրի սոցիալ-տնտեսական կայունությունն ապահովող մեխանիզմներից։

«Պետք չէ մխիթարվել նրանով, թե ԵՄ-ում պատրաստ են ապահովել ՀՀ-ի համար պայծառ ապագա։ Պարզ է, որ մերձբալթյան երկրներն այդ հարցում վատ խորհրդատուներ են», - նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ