30 Սեպ
2024
20.2° c ԵՐԵՎԱՆ
13.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
TikTok-ը հերքել է տեղեկությունը, թե TikTok Streak գործառույթի միջոցով հնարավոր է փող աշխատել

TikTok-ը հերքել է տեղեկությունը, թե TikTok Streak գործառույթի միջոցով հնարավոր է փող աշխատել

TikTok-ի որոշ օգտատերեր հրապարակել են տեսանյութեր՝ պնդելով, թե մոտ 2000 դոլլարի չափով գումար են վաստակել TikTok-ի Snapchat Streak գործառույթին նմանվող նոր գործառույթից, սակայն ընկերությունը հերքել է տեղեկությունը․ գրում է Forbes ամսագիրը։

«TikTok-ի Streaks գործառույթից գումար աշխատելու հնարավորություն չկա», – հայտարարել է ընկերությունը։

TikTok-ն իր նոր Streak գործառույթը գործարկել է հունիսին։ Գործառույթը հաշվարկում է, թե օգտատերը քանի օր անընդմեջ է լուսանկարներ կամ տեսանյութեր ուղարկել մեկ այլ օգտատիրոջ։