04 Հոտ
2024
11.2° c ԵՐԵՎԱՆ
8.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք բացասաբար ենք գնահատում ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում․ Գալուզին

Մենք բացասաբար ենք գնահատում ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում․ Գալուզին

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, մեկնաբանելով Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքը, РИА Новости-ին ասել է, որ հիմքեր կան ենթադրելու, որ այսպես «Արևմուտքը հետախուզական տվյալներ է հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանին հարևան բոլոր պետությունների վերաբերյալ»։

«Մենք բացասաբար ենք գնահատում ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի մասին բազմիցս ասվել է»,- ասել է նա։

Նրա խոսքով, «Եվրամիության խնդիրն ակնհայտ է․ դա տարածաշրջանում ոտք դնելու փորձ է՝ ի վնաս հարավկովկասյան պետությունների ավանդական գործընկերների և հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի շահերին»։

«Մենք ԵՄ դիտորդների աշխատանքից որևէ շոշափելի արդյունք չենք տեսնում»,- ընդգծել է նա և հավելել, որ նրանց ներկայությունը չի կանխել հայ-ադրբեջանական սահմանին պարբերական սրացումները։

«Նրանք իրենց զեկույցներն ուղղակիորեն ուղարկում են Բրյուսել և չեն կիսում դրանք նույնիսկ հայկական կողմի հետ, կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ արևմտյան երկրները հետախուզություն են հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանին հարևան բոլոր պետությունների վերաբերյալ», – ասել է Գալուզինը։