15 Հոտ
2024
14.3° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի․ Էրդողան

Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի․ Էրդողան

Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի և խաղաղություն կտիրի․ այս մասին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով հարցին, թե մինչև տարեվերջ կարո՞ղ է արդյոք խաղաղության պայմանագիր ստորագրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև։

«Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ տեսնել այդ հաշտեցումը»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի իշխանությունը դրական քայլեր են անում այդ ուղղությամբ։