ԱՄՆ-ում բառացիորեն խթանում են ատելության սերմանումը քաղաքական հակառակորդների նկատմամբ. Զախարովայի արձագանքը Թրամփի մահափորձին
ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Թրամփի դեմ մահափորձ է կատարվել.
Ուղիղ 2 ամիս առաջ ես ուշադրություն հրավիրեցի այն փաստին, որ ԱՄՆ-ում բառացիորեն խթանում են ատելության սերմանումը քաղաքական հակառակորդների նկատմամբ, ինչպես նաև օրինակներ բերեցի նախագահների և նախագահի թեկնածուների սպանությունների ամերիկյան ավանդույթից»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։
Զախարովան հրապարակել է մի գրառումը, որում, Ռուսաստանում ընտրությունների, երդմնակալության, կառավարության նշանակման և սահմանադրական այլ ընթացակարգերի օրինականության մասին «խեղկատակային քննարկումներին» ի պատասխան, հարց է տալիս, թե ինչու արևմտականներից որևէ մեկը, որը պաշտպանում է ժողովրդավարությունը, օրինականությունը և մարդու իրավունքները, ուշադրություն չի դարձնում այն փաստին, որ ԱՄՆ-ում բացահայտ հայտարարում են «նախագահի թեկնածու, երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու անհրաժեշտության մասին»։
Միևնույն ժամանակ Զախարովան հրապարակել է նաև երկրի պատմության տարբեր ժամանակաշրջաններում ԱՄՆ նախագահների սպանությունների և մահափորձերի ցանկը։