ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է իր դեմ երեկ տեղի ունեցած մահափորձին։
«ԱՄՆ հատուկ ծառայությունը ֆանտաստիկ աշխատանք է կատարել՝ առաջին փորձից վերացնելով կրակողին: Կարող էի մահանալ մահափորձի ժամանակ, բայց հրաշք է տեղի ունեցել»,– ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 13-ի, նախընտրական հանդիպման ժամանակ կրակել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թարամփի ուղությամբ։ Միջադեպի հետևանքով զոհվել է նախընտրական հանրահավաքի մասնակիցը, երկու հոգի ծանր վիրավորվել են։