Հայաստանը, Ադրբեջանը, Բանգլադեշը, Կամբոջան և Շրի Լանկան հարցում են ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար․ այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է ՇՀԿ քարտուղարության Իրանի Իսլամական Հանրապետության ազգային համակարգող Մեհրդադ Քիաին:
«Մի քանի երկրներ միանալու հայտ են ներկայացրել, այդ թվում՝ Կամբոջան, Շրի Լանկան, Հայաստանը, Բանգլադեշը, Ադրբեջանը և այլն։ Այս երկրները ցանկանում են փոխել իրենց կարգավիճակը երկխոսության գործընկերից դիտորդի կարգավիճակի։ Մենք, սկզբունքորեն, պատրաստ ենք դիտարկել այս հարցը և, համաձայնեցնելով համապատասխան դիմորդների և կազմակերպության անդամ երկրների հետ, ինչ-որ եզրակացության գալ»,- ասել է նա։
Ըստ նրա, «նախ նրանք պետք է դառնան դիտորդ, և միայն դրանից հետո նրանք կարող են դառնալ լիարժեք մասնակից»։