26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Sevan EV Rally 2024: Տարածաշրջանի՝ էլեկտրական մեքենաներով առաջին մրցաշարը տեղի ունեցավ Սևան Ստարտափ Սամմիթում

Sevan EV Rally 2024: Տարածաշրջանի՝ էլեկտրական մեքենաներով առաջին մրցաշարը տեղի ունեցավ Սևան Ստարտափ Սամմիթում

Ս․թ․ հուլիսի 23-ին Սևան Ստարտափ Սամմիթ 2024-ի շրջանակներում կայացավ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի՝ էլեկտրական մեքենաներով առաջին մրցաշարը՝ «Sevan EV Rally 2024»-ը: «Sevan EV Rally 2024»-ը իրականություն դարձավ իր նվիրված համակազմակերպիչների՝ Seaside Startup Summit-ի, Yell Extreme Park-ի և Charger.am-ի, ինչպես նաև մեր գործընկերների` GTB Holdings-ի, Andron-ի, AMG HUB-ի, X-Drive ավտոդպրոցի, Team Energy-ի ջանքերով: Առաջին անգամ, բայց ավանդույթ դարձնելու նպատակով, անցկացվեց այս միջոցառումը՝ նպաստելու էլեկտրական մեքենաների կիրառման խթանմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, ինչպես նաև Սևանա լճի՝ Հայաստանի ամենագեղեցիկ և կարևորագույն լճերից մեկի, էկոլոգիական խնդիրների բարձրացմանը:

Մրցաշարին մասնակցեցին շուրջ 25 մեքենա՝ մի շարք ընկերություններ և անհատներ, հովանավորներ և հատուկ հյուրեր: Մրցաշարի գլխավոր հովանավոր GTB Holdings-ի հրավերով այս տարվա «Sevan EV Rally 2024»-ի բացառիկ հյուրն էր աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Սամի Նասերին՝ բոլորիս հայտնի իր «Taxi» ֆիլմաշարով։ Մրցաշարի ընթացքը լի էր ադրենալինով և հետաքրքիր մարտահրավերներով։ Մեքենաները մրցում էին երկու խմբերով՝ ըստ քարշակման տեսակների՝ 2WD և 4WD: Հաղթողները որոշվեցին ըստ հավաքած միավորների և ծախսած ժամանակի:

Քարշակման 2WD տեսակի հաղթողներ ճանաչվեցին`

 1-ին հորիզոնական՝

Ընկերությունը՝ ABC Motors LLC

Վարորդ՝ Տիգրան Հովակիմյան

Ղեկապետ՝ Վահագն Նազարյան

Մեքենայի մակնիշը՝ ARCFOX ALFA T

 

2-րդ հորիզոնական՝

Վարորդ՝ Վարուժան Բաբախանյան

Ղեկապետ՝ Վարդան Ավագյան

Մեքենայի մակնիշը՝ VW ID 4

 

3-րդ հորիզոնական՝

Վարորդ՝ Եվգենյա Տերյան

Ղեկապետ՝ Հայկ Մանուկյան

Մեքենայի մակնիշը՝ NETA U PRO

 

Քարշակման 4WD տեսակի հաղթողներ ճանաչվեցին`

1-ին հորիզոնական՝

Վարորդ՝ Գևորգ Սարգսյան

Ղեկապետ՝ Վլադիմիր Խաչատրյան

Մեքենայի մակնիշը՝ Tesla Y

 

2-րդ հորիզոնական՝

Ընկերությունը՝ AIQAR Armenia

Վարորդ՝ Մելիք Չիբուխչյան

Ղեկապետ՝ Արմեն Mober Սուքիասյան

Մեքենայի մակնիշը՝ AIQAR EQ3

 

3-րդ հորիզոնական՝

Ընկերությունը՝ Team Energy

Վարորդ՝ Ադոլֆ Գույումջյան

Ղեկապետ՝ Լիանա Տոնոյան

Մեքենայի մակնիշը՝ Volvo XC 40

Հաղթողներին շնորհավորեց անձամբ Սամի Նասերին՝ շնորհելով հաղթական մեդալներ և մեր գործընկերների՝ chargers.am-ի, team energy-ի և Yell Extreme Park-ի կողմից պատրաստված նվերներ: Համակազմակերպիչները նշեցին, որ «Sevan EV Rally»-ին Հայաստանում հետայսու լինելու է ամենամյա և կընդլայնի իր աշխարհագրությունը: