13 Նոյ
2024
3.4° c ԵՐԵՎԱՆ
-0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցի փաստաբանը հրապարակել է այն պարեկների լուսանկարները, որոնք արցունքաբեր գազ են կիրառել եղբոր նկատմամբ

Արցախցի փաստաբանը հրապարակել է այն պարեկների լուսանկարները, որոնք արցունքաբեր գազ են կիրառել եղբոր նկատմամբ

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել եղբոր նկատմամբ բռնություն և արցունքաբեր գազ կիրառած պարեկների լուսանկարները։

«Արամ Երիցյանի կողմից բռնության ենթարկված և վարույթով տուժող ճանաչված պարեկային ծառայողներ Արման Սիրեյանը և Կարեն Քարամյանը։

Վերոգրյալը քրեական վարույթով արձանագրված վարկածն է, սակայն իրականում սրանք Արամ Երիցյանի նկատմամբ արցունքաբեր գազ կիրառած, այնուհետև նրան ծեծի ենթարկած պարեկային ծառայողներն են»,- գրել է նա։

Փաստաբանն ասել է, որ պարեկային ծառայության ավագ լեյտենանտ Արման Սիրեյանը, լսելով ծառայողական քննություն հարուցված լինելու մասին ՆԳՆ հայտարարությունը՝ զուգարան գնալու պատրվակով առանձնացել է ոստիկանության աշխատասենյակից, հեռախոսազրույց ունեցել ինչ-որ անձի հետ, այնուհետև պահանջել իրեն հոսպիտալացնել՝ պատճառաբանելով, որ ցավեր ունի կրծքավանդակի շրջանում։

«Անհոգ եղեք. հոսպիտալացվելուց մոտ կես ժամ հետո պարեկային ծառայողը վերադարձել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը, իսկ կրծքավանդակի ցավերի պատճառը բժիշկներին այդպես էլ չհաջողվեց պարզել»,- գրել է Երիցյանը։