Բրազիլիայում կործանված ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են
Բրազիլիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 68 մարդիկ, ոչ ոք ողջ չի մնացել։ Նման հայտարարություն են տարածել Վալինյուսի քաղաքապետարանից։
Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչն է եղել վթարի պատճառը:
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան ողբերգության մասին իմացել է ուղիղ եթերում։ Նա հայտարարել է մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ զոհերի: