Պուտինն ու Պաղեստինի նախագահը կհանդիպեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 13-ին կհանդիպի իր պաղեստինցի գործընկեր Մահմուդ Աբասի հետ․ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ի լրումն երկկողմ համագործակցության հետագա զարգացման արդի հարցերի քննարկման՝ ակնկալվում է մտքերի փոխանակում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս վատթարացման և Գազայի հատվածում աննախադեպ հումանիտար աղետի լույսի ներքո»,- ասված է հայտարարության մեջ։
Օգոստոսի 6-ին Աբասը հայտարարել էր Ռուսաստան այցելելու մտադրության մասին։ Նա ասել էր, որ այցի նպատակը միջազգային ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ կարծիքների փոխանակումն է, դիրքորոշումների համակարգումը և երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։