09 Սեպ
2024
26.4° c ԵՐԵՎԱՆ
19.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան լիակատար պարտությունից ու անխուսափելի կապիտուլյացիայից բացի, այլ բանի արժանի չէ․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Ուկրաինան լիակատար պարտությունից ու անխուսափելի կապիտուլյացիայից բացի, այլ բանի արժանի չէ․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Կիևի իշխանությունները Կուրսկի վրա հարձակմամբ ցույց տվեցին իրենց իրական դեմքը, նրանք լիակատար պարտությունից ու կապիտուլյացիայից բացի, այլ բանի արժանի չեն, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Ավարտելով իմ խոսքը Կուրսկի ուղղությամբ շարունակվող ուկրաինական ագրեսիայի վերաբերյալ, պետք է նշեմ, որ նրանք, ովքեր հաշվարկել էին, թե այդ բարբարոսական հարձակումը պառակտում կմտցնի ռուսների մեջ և կվախեցնի նրանց, ճակատագրական սխալ են թույլ տվել։ Այս հանցագործությունը ավելի է միավորել մեր հասարակությանը և ցույց տվել մեր թշնամու իրական դեմքը․ նա լիակատար պարտությունից ու անխուսափելի կապիտուլյացիայից բացի, այլ բանի արժանի չէ»,- ասել է Պոլյանսկին՝ Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստում։