18 Նոյ
2024
3.3° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
The Guardian-ն ամփոփել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման ֆոնին կարևոր հայտարարությունները

The Guardian-ն ամփոփել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման ֆոնին կարևոր հայտարարությունները

Մինչ Իրանը պնդում է, որ Իսրայելին «համապատասխան և զսպող պատասխան» տալու իրավունք ունի, Սպիտակ տունը հայտարարել է, որ պատրաստվել է Իրանի կամ նրա վստահված անձանց կողմից այս շաբաթ նշանակալի հարձակումներին, հաղորդում է  The Guardianը:

Աճող անհագստությունների ֆոնին՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է Մերձավոր Արևելքում տեղակայել USS Georgia միջուկային  սուզանավը:

 Իսկ Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալմայոր Թոմեր Բարը, վախենալով, որ հարձակումը կարող է մոտալուտ լինել, հրաման է արձակել, որն արգելում է սպաներին արտերկիր արձակուրդ մեկնել:

Բացի այդ՝ Վրաստանում և Ադրբեջանում գտնվող իսրայելցի զինվորներին հրամայվել է անհապաղ վերադառնալ։

Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին, իր հերթին, հայտարարել է, որ ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանն Իրանի պատասխանը «կարող է լինել այս շաբաթ», սակայն «այս կոնկրետ պահին դժվար է պարզել, թե արդյո՞ք Իրանի կամ նրա վստահված անձանց կողմից հարձակում կա, և թե ինչպիսի՞ն այն կարող է լինել»: Նա հավելել է, որ ԱՄՆն և նրա դաշնակիցները պատրաստվում են «զգալի հարձակումների»: