23 Դեկ
2024
-1.9° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն և գործընկերները ջանքեր կգործադրեն Իրանի նավթի արտահանումը նվազեցնելու համար․ Politico

ԱՄՆ-ն և գործընկերները ջանքեր կգործադրեն Իրանի նավթի արտահանումը նվազեցնելու համար․ Politico

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ դիտարկում է Իրանի նավթի արտահանումը սահմանափակող միջոցների կիրառման հարցը, քանի որ Թեհրանը խոստացել է վրեժխնդիր լինել Իսրայելից ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարի սպանության համար:

Չնայած վերջին տարիներին Իսլամական Հանրապետության տնտեսության դեմ պատժամիջոցների խստացմանը՝ երկրի հումքի արտահանումը կայուն աճում է: Ըստ Kpler վերլուծական ընկերության տվյալների՝ միայն վերջին եռամսյակում նավթի վաճառքն աճել է 30 տոկոսով՝ հանածո վառելիքի մատակարարումները հասցնելով հինգ տարվա առավելագույնին:

POLITICO-ին տված մեկնաբանություններում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը կողմ է արտահայտվել առևտրի վրա գոյություն ունեցող սահմանափակումներին, որոնք վնաս են հասցնում Իրանին, քանի որ «պատժամիջոցներից խուսափելը շատ թանկ է` միջնորդներին վճարելը, փողերի լվացումը և այլն:  Դրա արդյունքում՝ իրանական ռեժիմը ստանում է իր նավթի վաճառքի եկամուտների միայն մի մասը»։ Այնուամենայնիվ, պաշտոնյան հավելել է, որ Թեհրանի դրամական հոսքերը սեղմելու նոր ջանքեր են հարկավոր, և «քանի որ Իրանը շարունակում է լարվածությունը տարածաշրջանում սրել, մենք գործընկերների հետ կաշխատենք Իրանի վրա ճնշում գործադրելու և նրանց նավթի արտահանումը նվազեցնելու համար»: