
Իսրայելի ԱԳՆ-ն նախազգուշացնում է այդ թվում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին
Իրանին սահմանակից երկրներում, այդ թվում ՝ Ադրբեջանում, Թուրքմենստանում, Թուրքիայում և Հայաստանում գտնվող իսրայելցիներին նախազգուշացման նոտա է հղել Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը, որի մասին էլ հայտարարություն է տարածել:
ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել վերը նշված երկրներում խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են իրենց համար վտանգ ներկայացնել և զգոն լինել Իրանից հնարավոր սպառնալիքների դեպքում։
«Հաշվի առնելով Իսրայելի պետական խորհրդանիշներին և քաղաքացիներին վնաս հասցնելու Իրանի և նրա դրածոների փորձերից բխող սպառնալիքը՝ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Իրանի հետ սահմանակից երկրներ՝ Թուրքմենստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա, այցելող Իսրայելի քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, զգուշություն և ականջալուր լինել ազգային անվտանգության աշխատակիցների նախազգուշացումներին»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։