15 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արարատի մարզպետարանում քննարկվել են Արևմտյան Նեղոսի տենդի կանխարգելման միջոցները

Արարատի մարզպետարանում քննարկվել են Արևմտյան Նեղոսի տենդի կանխարգելման միջոցները

Արարատի մարզեպտի աշխատակազմում խորհրդակցություն է անցկացվել «Արևմտյան Նեղոսի տենդ» հիվանդության տարածման կանխարգելման վերաբերյալ․ այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի մամուլի ծառայությունը։

«Խորհրդակցությանը ներկայացվել է ՀՀ–ում հիվանդության վիճակագրությունը, դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքները։

Հաշվի առնելով փաստը, որ վարակը փոխանցվում է մոծակների միջոցով՝ համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է իրականացնել առկա տնտեսական նշանակություն չունեցող ջրականգերի չորացման, ինչպես նաև՝ միջատների բազմացման վայրերում հիդրոտեխնիկական աշխատանքներ, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիա (պայքար միջատների դեմ), բնակելի և հասարակական շինություններում, դրանց հարակից տարածքներում հոդվածոտանիների բազմացման և տարածման կանխարգելման նպատակով ապահովել դրանց ներքնահարկերում, հարակից տարածքներում աղբի կանոնավոր հավաքումը և հեռացումը:

Հանձնարավել է նաև օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել միջատասպան և միջատապաշտպանիչ միջոցառումների կազմակերպումը»,- ասված է հաղորդագության մեջ։

Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, թե Արմավիրի մարզում տենդից 3 մարդ է մահացել, բայց ՀՀ առողջապահության նախարարությունիցհայտնել են, որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։

Նշենք նաև, որ Արևմտյան Նեղոսի տենդը մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է, որը մարդուց մարդուն չի փոխանցվում։ Հիվանդությունը հիմնականում փոխանցվում է վարակված կուլեքս ցեղի մոծակների, մլակների, իքսոդային և գամազային տզերի միջոցով։