18 Սեպ
2024
19.4° c ԵՐԵՎԱՆ
5.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփին պատկանող գոլֆի ակումբի մոտակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել

Թրամփին պատկանող գոլֆի ակումբի մոտակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել

Դոնալդ Թրամփին պատկանող գոլֆի ակումբի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության կասկածյալը բերման է ենթարկվել։

Այս մասին հայտնում է քաղաքական գործչի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը X սոցիալական ցանցում։

Նա նաև գրել է, որ, ըստ իրավապահ մարմինների, թփերի մեջ հայտնաբերվել է ԱԿ-47 ինքնաձիգ։

Գաղտնի ծառայությունն արձագանքել է Դոնալդ Թրամփի մոտ տեղի ունեցած կրակոցներին, երբ վերջինս դուրս էր գալիս գոլֆի ակումբից։ Ուեսթ Փալմ Բիչում գտնվող Թրամփի միջազգային գոլֆի դաշտի մոտ երկու մարդ կրակել են միմյանց վրա։

Կրակոցներն ուղղված չեն եղել ԱՄՆ նախկին նախագահի դեմ, հայտնում է New York Post-ի աղբյուրը, սակայն կողմնակիցներն այլ բան են պնդում։