13 Նոյ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
-0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայերին դավաճանողը ոչ թե ՌԴ-ն է, այլ իրենց վարչապետը. Ժուրավլև

Հայերին դավաճանողը ոչ թե ՌԴ-ն է, այլ իրենց վարչապետը. Ժուրավլև

Արցախում ռուս խաղաղապահների խնդիրն էր պաշտպանել խաղաղ բնակչության շահերը. հայտարարել է ՌԴ Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների օգնությամբ հազարավոր մարդիկ տարհանվել են, հարյուրավորներն էլ՝ բժշկական օգնություն ստացել։ «Միայն ռուս զինվորականների շնորհիվ է, որ մեծ հումանիտար աղետ տեղի չի ունեցել», -հավելել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանին և Բաքվին առաջարկել է հաշտեցման փուլային սխեման, որի հետ համաձայնել են բոլոր կողմերը, սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտափոխվել է ծրագրված պլանին հավատարիմ մնալուց և ինքն էլ հայտարարել տարածաշրջանը Բաքվի իրավասությանը հանձնելու մասին։«Ուստի, բոլոր այն ակնարկները, թե իբր ռուսական զորքերը դավաճանել են հայերին, իրականությանը չեն համապատասխանում այս իրավիճակում: Եթե ինչ-որ մեկը դավաճան է եղել, ապա դա եղել է միայն իրենց վարչապետը»,- նկատել է քաղաքական գործիչը։