16 Նոյ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ իշխանությունը մտածում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է. Սամվել Շահրամանյան

ՀՀ իշխանությունը մտածում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է. Սամվել Շահրամանյան

Ցավով եմ լսում այն հայտարարությունները՝ հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր համարում են, որ մենք՝ արցախցիներս, հյուր ենք Հայաստանի Հանրապետությունում․ այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։

«10 ամիս շրջափակումից, 4 ամիս լիակատար պաշարումից հետո ադրբեջանական կողմը դիմել է ռազմական ագրեսիայի, որի հիմքով ունեցել ենք զոհեր, տուժածներ, և այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցել մեր նահատակներին, ովքեր իրենք կյանքի գնով պաշտպանել են իրենց ընտանիքիները։ Սեպտեմբերյան իրադարձությունները, ռազմական գործողությունները, վառելիքի պահեստի պայթյունը, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել են և ստացել են տարբեր վնասվածքներ, մեզ համար շատ ծանր հետևանքներ են ունեցել։ Ռազմական գործողությունների արդյունքում բնակչությունը ստիպված է եղել լքել հայրենիքը, մենք մշտապես մեր հիշողության մեջ ունենալու ենք այն նվիրյալների անունները, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը և հնարավորություն են ստեղծել, որ 100 հազարից ավել մարդ հնարավորություն ունենա դուրս գալ շրջափակումից»,- ասել է Շահրամանյանը։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների մեղադրանքներին ու հայտարարություններին՝ Շահրամանյանն ընդգծել է․ «Ես մեծ ցավով եմ լսում հայտարարությունները, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր համարում են, որ մենք՝ արցախցիներս, հյուր ենք Հայասատանի Հանրապետությունում, ովքեր համարում են, որ Արցախը Ադբեջանի կազմում ճանաչելը Հայաստանի Հանրապետության հաղթանակն է: Ես մեծ կասկածներ ունեմ, որ ՀՀ կառավարության բոլոր անդամներն են այդպես մտածում, և ՀՀ ժողովուրդն է այդպես մտածում, իմ կարծիքով իրենք իրենց պատասխանները պետք է տան այն քաղաքացիներին, ովքեր ձևավորել են իշխանությունը»,- եզրափակել է նա։