RSF-ն դատապարտել է Բաքվի գրաքննությունն Արցախում լայնամասշտաբ հարձակման ընթացքում
Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից մեկ տարի անց «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել՝ դատապարտելով Բաքվի գրաքննությունը տարածաշրջանում։
«Հայ լրագրողները ստիպված են եղել փախուստի դիմել, և այժմ թույլատրվում է այցելել միայն ադրբեջանական իշխանությունների կողմից վերահսկվող ադրբեջանական կամ խիստ հսկողության տակ գտնվող օտարերկրյա լրատվամիջոցներին», – նշվել է գրառման մեջ։